«Դա երբևէ չի կարող դիտարկվել որպես կոնգրեսի պահանջ, քանի որ դա իշխանությունների խնդիրն է»,- Սերժ Սարգսյանի` մարտի 1-ը բացահայտելու մասին հանձնարարականն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Վերջինս, որպես ասածի ապացույց, նշեց, որ առաջին օրվանից ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ: «Ուղղակի այսօր կատարվածը չի բավարարել Սերժ Սարգսյանին, և նա նոր հանձնարարական է ներկայացրել: Դա չի կարելի դիտարկել Կոնգրեսի պահանջ, այլ` իշխանությունների կամքն է, որն արտահայտվում ու դրսևորվում է այդ ձևով»,- հայտարարեց նա:
Իսկ թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այս ամենը հիշել երեք տարի անց միայն, Կարեն Ավագյանը նշեց. «Անընդհատ համապատասխան հանձնաժողովը ստեղծված է եղել, աշխատել է, համապատասխան կազմակերպություններ գործընթացներ իրականացրել են, և այսօր ստացված ամբողջական պատկերը չի բավարարել Սերժ Սարգսյանին, ուստի նա հանձնարարական է իջեցրել»:






































