Thursday, 02 07 2026
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները

Աշխատասիրություն ու նպատակասլացություն. Արթուր Ալեքսանյանի հաջողության գաղտնիքը. Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գերազանց ելույթ ունեցավ Թբիլիսիի 2013թ. Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարի զարդը դարձավ Արթուր Ալեքսանյանը, ում` մեկը մյուսի ետևից փայլուն գոտեմարտերն անտարբեր չէին թողնում նույնիսկ ամենասկզբունքային հակառակորդներին, նրանց մարզիչներին: 1in.am Sport-ը զրուցեց Արթուրի հոր և անձնական մարզչի` Գևորգ Ալեքսանյանի հետ, ով նշեց, որ ինքն էլ էր տպավորվել որդու ելույթներից, իսկ հաջողության գաղտնիքը համարում է Արթուրի աշխատասիրությունն ու նպատակասլացությունը:

«Ընդհանուր թիմի հետ կապված չէի ասի, որ սպասելիքներս ամբողջովին արդարացան, քանի որ սպասելիքներ ունեի 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսան Միքայելյանից, 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանից: Շատ ուրախացրեց Վաչիկ Եղիազարյանը: Արթուրը փաստացի հզոր էր այս քաշային կարգում, և անակնկալ կլիներ, որ չհաղթեր: Սակայն այս կարգի տարբերութունը նույնիսկ ինձ զարմացրեց:

Առաջին հերթին նրա աշխատասիրությունը կառանձնացնեմ: Նա միշտ կատարում է մարզիչների բոլոր առաջադրանքները: Նա իր կյանքը կապել է ըմբշամարտի հետ: Կարող եմ նշել աշխատասիրությունն ու նպատակասլացությունը:

Վիճակահանությունն այնպես էր ստացվել, որ մի խմբում էին հավաքվել Եվրոպայի բոլոր լավագույն մարզիկները: Բոլոր գոտեմարտերն էլ իրենց առանձնահատկություններն ունեին: Առաջին գոտեմարտում նա խնայում էր ուժերը երկորրդ գոտեմարտի համար, որպեսզի վրացի ըմբիշի դեմ ոչ մի հնարավորություն չտար ո´չ մրցավարներին, ո´չ հակառակորդին: Թուրք ըմբիշի դեմ գոտեմարտը սկզբունքային էր ոչ միայն մարզական առումով…

Եզրափակիչում Արթուրի հակառակորդն ավելի թույլ էր, սակայն մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չկային: Նա չէր թերագնահատում հակառակորդին: Ընդհանրապես` Արթուրը պայքարում է մինչև գոտեմարտի վերջին վայրկյանները:

Առաջիկայում Արթուրին կարճատև հանգիստ է սպասվում, որից հետո կսկսվեն մարզումները: Կարևոր մրցաշար է աշխարհի ուսանողական առաջնությունը, որից հետո արդեն նախապատրաստվելու ենք Աշխարհի առաջնությանը: Այդ ընթացքում կլինեն ուսումնամարզական հավաքներ Հայաստանում և արտերկրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում