Այս տարի Իրանից գազի արտահանման ընդհանուր ծավալը կազմել Է 4,8 մլրդ խորանարդ մետր, եւ սպասվում Է, որ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կգերազանցի 7 մլրդ խորանարդ մետրը, այս մասին այսօր հաղորդել են իրանական գործակալությունները: Տարեսկզբից Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Իրան գազի ներմուծման ծավալը կազմել Է 3,9 մլրդ խորանարդ մետր՝ օրական միջինը 17 մլն խորանարդ մետր: Տարեսկզբից մինչեւ հոկտեմբեր Իրանը բնական գազի ներմուծումն ավելացրել Է մոտավորապես 32,8 տոկոսով եւ սպասվում Է, որ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կկազմի 5 մլրդ խորանարդ մետր: Տարեսկզբից Իրանում բնական գազի օրական միջին արդյունահանումը կազմել Է մոտավորապես 413 մլն խորանարդ մետր: