Բրիտանացի դերասանուհին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) «ներկայացում» է ցուցադրել՝ հայտնում է Reuters-ը:
Կիրակի՝մարտի 24-ին, դերասանուհին 6.5 ժամ քնել է թանգարանի ապակե արկղում:
The Maybe խորագրով ներկայացումը Սունինթոնը կկատարի ևս մեկ անգամ՝ 2013թ. վերջին:
Յուրաքանչյուր անգամ ակցիան կլինի անսպասելի այցելուների համար. ապակե արկղն ամեն անգամ կդրվի տարբեր վայրերում:
Արկղի մոտ, որտեղ քնել է դերասանուհին, կախված էր ցուցանակ, որտեղ թվարկված են այն նյութերը, որոնք օգտագործվել են «ցուցանմուշի» ստեղծման համար՝ կենդանի նկարիչ, ապակի, մետաղ, բարձ, ակողնային պարագաներ, ջուր, ակնոց:
Օսկարակիր Թիլդա Սուինթոնն առաջին անգամ չէ նման ակցիա անցկացնում թանգարանում: 1995թ. նա քնել էր լոնդոնյան Serpentine թանգարանի այցելուների աչքի առաջ: Այն ժամանակ նրա ակցիային ականատես էր շուրջ 22 հազար մարդ: 1 տարի անց նա մի քանի ժամ շարունակ քնել էր Հռոմի Baracco թանգարանում:








































