Շուրջ մեկ ամիս առաջ սկսված դասադուլը, ինչպես գիտենք, մեկ շաբաթ հետո վերածվեց նստացույցի՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց: Ուսանողները ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ներկայացրին իրենց պահանջները՝ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը և ԵՊՀ նախկին դասախոս Արարատ Միրզոյանի պայմանագրի մերժումը:
Ռեկտորը ուսանողների պահանջներին ի պատասխան՝ ասել էր, որ արդեն դրանց գրավոր ներկայացումից առաջ նա պատասխանել է: Այդ պատասխանն իրենից ներկայացնում է ռեկտորի հայտարարությունը, թե՝ Գևորգ Մելքոնյանը ստացել է նկատողություն, իսկ հեռացման մասին ոչինչ չի նշել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուսանող-ակտիվիստ Լիլիթ Հարությունյանն ասաց, որ ռեկտորը չի կատարել իրենց պահանջները, ուստի նստացույցը կշարունակվի:
Մանրամասները՝ տեսանյութում: