«4 տարի առաջ, երբ մենք Քսենյայի հետ վարում էինք «Երկու աստղ» ծրագիրը, ես նրան անկեղծորեն ասացի, որ ինձ հետաքրքիր չէ աշխատել միայն որպես հաղորդավար: Առաջարկեցի միասին անել ավելի հետաքրքիր մի բան, քան երգեր հայտարարելն է,- գրել է Թինա Կանդելակին Instagram-ում:- Նա շատ ծանոթ օլիգարխների գիտեր, որոնք ունեին իրենց բիզնեսները, սակայն հաղորդակցությունն ու PR-ը վատ վիճակում էին»:
Կանդելակիի խոսքով՝ Սոբչակը այդ ժամանակ միայն ծիծաղել է իր ասածների վրա ու առաջարկել է ավելի շատ մտածել կորպորատիվ երեկույթների մասին, որը կարող էին միասին վարել:
«Ֆինանսապես նա ավելի վստահ էր ինձնից: Բնակարան, «Բենթլի»՝ նվիրված Սավիցկու կողմից, ադամանդներ ու հնարավորություն՝ վայելելու կյանքը: Ես ընտրեցի այլ ուղի»,- նշել է Կանդելակին:
Հետո նա գրում է, որ հանդիպել է Վասիլի Բրովկոյին, ու իրանք միասին ստեղծել են «Առաքյալ» ընկերությունը, որը զբաղվում է PR-ով:
Նա նախկին ընկերուհու հետ տարաձայնությունները բացատրել է հետևյալ կերպ. «Ես ցանկանում եմ, կառուցել, ինձ հետաքրքիր չէ ավերել…»:
Մինչ այդ, Քսենյան Instagram-ում նույն պատմությունը այլ կերպ է ներկայացնում:
«Զարմանքով կարդացի Թինայի տարօրինակ գրառումը «Ինսթագրամ»-ում: Ես հնարավոր չէի համարում հանրությանը ի ցույց դնել մեր խոսակցությունները, թեկուզ և հնգամյա վաղեմության, սակայն քանի որ Թինան դա արել է, ապա ես կասեմ՝ ինչպես է եղել իրականում»,- պատմել է նա:
«Ապագայի մասին խոսակցություն հյուրախաղերի ժամանակ ունեցել ենք, սակայն՝ բոլորովին այլ: Թինան անկեղծորեն զարմանում էր, թե ինչու եմ ես աշխատում՝ անցնելով քաղաքներով ու ամեն ինչի միջով՝ ունենալով ծանոթներ «վերևում»:
Նա ասում էր, որ հիմա բոլոր փողերը չինովնիկների ձեռքին են, ու պետք է փորձել ինչ-որ կերպ հասնել բյուջեին և ոչ թե տանջվել հյուրախաղերով»,- հիշել է Սոբչակը:
Նրա խոսքով՝ Կանդելակին առաջարկել է համատեղ բիզնեսը կառուցել հետևյալ կերպ. «Ես գնում եմ ու իմ ազգանունով Մոսկվայում անվճար շինություն եմ խնդրում, իսկ Թինան մտածում է ինչ-որ «սոցիալական մի բան»: Ինձ դա այն ժամանակ ևս թվաց ցինիկ վայրենություն»,- բացատրել է Սոբչակն իր մերժումը:
«Իսկ Թինան: Նա այդ ամենով պետք է ապրի…»,- գրել է Սոբչակը:









































