Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) մտադիր է ուժեղացնել կիբերհարձակումների դեմ պայքարը՝ ստեղծելով կիբերլրտեսությունը կանխարգելող բաժին՝ հաղորդում է Deutsche Welle-ը:
BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերը այդ մասին հայտնել է Բունդեսթագի պատգամավորների նեղ շրջանակին:
Ինչպես հաղորդում է Der Spiegel-ը՝ գերմանական հետախուզությանը ներկայում պահանջվում է 130 մասնագետ՝ միջազգային հաքերներին հակազդելու համար:
Նրա խոսքերով՝ հետախուզության ոլորտի նոր բաժնում աշխատող փորձագետների փնտրտուքը դժվար գործընթաց է:









































