Saturday, 11 05 2024
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Եթե մոլլայից լսեինք վրեժի կոչ, չէինք զարմանա. եկեղեցին վարկաբեկում է իրեն
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել

Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն վախեցրել են ՀՀԿ-ին

ՀՀԿ-ն կետ առ կետ քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը և ունի արդեն մոտ 300 առաջարկություն: Այս մասին տեղեկությունը, որ հրապարակվել է ՀՀԿ-ի և սահմանադրական փոփոխությունների աշխատանքային մասնագիտական խմբի հանդիպումների վերաբերյալ, ըստ էության ծիծաղ է առաջացնում առաջին հայացքից:

ՀՀԿ-ն կամ նրա կուսակցապետը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողներն են, այսպես ասած, գործընթացի պատասխանատուները, և թվում է, որ նրանց ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումներ ու առաջարկություններ պետք է անեն այլ ուժեր: Սակայն իրականում այս ձևական թվացող գործընթացն իր խորքում ունի բավական իրատեսական շերտեր: Բանն այն է, որ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը, ըստ էության, տարբեր սուբյեկտներ են, չնայած համատեղ կյանքին և բացարձակ իշխանությանը: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում ռեալ մտավախություններ կան սահմանադրական թակարդի վերաբերյալ, նույնքան, ինչքան օրինակ այլ կուսակցություններում, և գուցե նույնիսկ ավելի: Քանի որ ՀՀԿ-ն ամենաշատ կորցնելու բանն ունի այս առումով:

Միաժամանակ, Հանրապետական կուսակցության տարբեր խմբերն ու թևերը անկասկած համոզված են, հստակ գիտակցում են, որ ամենահարմար բալաստն են Սերժ Սարգսյանի համար, և Սարգսյանը ոչ մի բանից չի կարող ավելի շահավետ հրաժարվել, թեկուզ կամաց-կամաց կամ մաս առ մաս զոհաբերելով, ինչքան ՀՀԿ-ից: Եվ հանրապետականները, անկասկած, քաջ գիտակցում են, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ պահի անխուսափելիորեն զոհաբերելու է ՀՀԿ-ն՝ առնվազն իր ներկայիս բովանդակությամբ:

Սա չի նշանակում, որ զոհաբերելու է ավելի լավ բովանդակության համար: Ավելի շուտ զոհաբերելու է ավելի լավ ձևի համար, սակայն զոհաբերելու փաստը գրեթե անշրջանցելի է թվում անգամ տեսանելի ապագայի համար: Ըստ էության, արդեն իսկ մենք տեսնում ենք նմանօրինակ գործընթաց, օրինակ, ի դեմս Աշոտ Աղաբաբյանի սնանկացման, որը թվում է, թե ՀՀԿ-ի առանցքային գործիչներից ու կլանի ներկայացուցիչներից է, ԱԺ նախագահ, ՀՀԿ աքսակալ Գալուստ Սահակյանի բարեկամը: Եվ սրան գումարվում է, անկասկած, Դաշնակցության դերակատարման աճը, որը մեծ կասկածներ է առաջացնում ՀՀԿ-ականների շրջանակում այն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի ՀՅԴ-ի հետ, և սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀԿ-ն կարող է հայտնվել այդ պայմանավորվածությունների թիրախում:

Ահա այս ամենը ՀՀԿ-ական տարբեր խմբերին ըստ էության միավորում է մեկ բանի՝ Սահմանադրության նախագիծը մանրադիտակի տակ ուսումնասիրելու առանցքի շուրջ, և ներկայիս քննարկումները ամենևին զուտ ձևականություն չեն, այլ արտացոլում են իշխանական համակարգում առկա փոխադարձ անվստահության էական ծավալների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում