Հայաստանի ըմբշամարտի հավաքականն ավարտեց ելույթները Թբիլիսիի 2013թ. Եվրոպայի առաջնությունում:
Այսպիսով` հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Արթուր Շահինյանն (84կգ) ու Վաչիկ Եղիազարյանը (120 կգ), իսկ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալը:
Ազատ ոճի ըմբշամարտում 66 կգ քաշային Դավիթ Սաֆայանը դարձավ չեմպիոն, իսկ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը նվաճեց արծաթե մեդալ:











































