Թուրինի «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսի տրանսֆերը, եթե չկարողանա համաձայնության գալ «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Թուրինյան ակումբի ղեկավարները ցանկանում են ակումբում հարձակվողական նոր զույց տեսնել և կարծում են, որ վերոգրյալ ֆուտբոլիստները կարող են հաջողությամբ հանդես գալ Ֆերնանդո Լյորենտեի հետ, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կմիանա «Յուվե»-ին:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Լիվերպուլ»-ի հետ նոր` 4-ամյա պայմանագիր է կնքել, իսկ Էրնանդեսը «Յունայթեդ»-ի հետ մինչև 2016թ. գործող համաձայնագիր ունի:





































