Այլ զբաղմունքներով տարված՝ մարդիկ հաճախ ավելի շատ են ուտում, քան անհրաժեշտ է: Համաձայն Վագենինգենի համալսարանի նոր հետազոտության՝ փոքրիկ կտորներով սնվելիս կարելի է խուսափել շատակերությունից:
Այսպես, նստելով հեռուստացույցի առաջ և սնունդը փոքրիկ կտորներով ուտելով՝ մարդը 30%-ով քիչ է ուտում: Դրա պատճառը արագ հագեցումն է:
Հետազոտությանը մասնակցել է 53 մարդ, որոնց առաջարկել են տոմատի ապուր ուտել ֆիլմ դիտելիս: Առաջին խմբին հանձնարարվել է հյութը փոքր կումերով ըմպել, երկրորդին՝ մեծ, երրորդին էլ՝ անձամբ կատարել ընտրություն:
Այլ սահմանափակումներ չեն եղել: Մասնակիցները պետք էին դադարեցնեին սնվել այն ժամանակ, երբ սովի զգացումը կանհետանար: Արդյունքում՝ ամենաքիչը կերել էին առաջին խմբի ներկայացուցիչները:







































