Զարզանդ Նիկողոսյանը չի դառնա Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը: Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»,- փոխանցմամբ` գրել է Արմեն Աշոտյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, իր քրեական անցյալով հայտնի Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։
Լուսանկարը` Yerkir.am-ի