Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Մեր հաջողությունների և հաղթանակների հիմքը հզոր պետությունն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ «Արարատ» հեռուստաընկերության մեր գործընկերները բացառիկ հարցազրույց են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:«Արմենպրես»-ը ներկայացրել է այն ամբողջությամբ:

– 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ օրը ինչպե՞ս է Ձեր մեջ տպավորվել, ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ օրը ողջ Արցախը լցված էր խանդավառությամբ: Բոլորը հասկանում էին, որ տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Չափազանց բարձր էր նաև միասնականության ոգին: Միևնույն ժամանակ, մենք հասկանում էինք, որ անհրաժեշտ է լինելու պաշտպանել նորաստեղծ Արցախի Հանրապետությունն ադրբեջանական ագրեսիայից: Չնայած նրան, որ մենք այդ ժամանակ չունեինք կանոնավոր բանակ, զենք ու զինամթերք, կար ներքին խորը համոզվածություն, որ սեփական ուժերով մենք անպայման ի վիճակի ենք լինելու կերտել մեր ազատ պետականությունը:

Երբ հռչակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նախատեսե՞լ էիք կամ պատկերացնու՞մ էիք, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է հրահրելու:

-Ինչպես ես նշեցի, նման տեսլական գոյություն ուներ, թեպետ կային նաև մարդիկ, ովքեր չէին պատկերացնում, որ գործընթացները կընթանան հենց այդպիսի հունով:

Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, այնուամենայնիվ` Ադրբեջանին կապիտուլացնելու ռեսուրս կա՞ր 1994-ին: Հնարավո՞ր էր ավելին անել, օրինակ` զարգացնել ռազմական հաջողությունները Բարդայի ուղղությամբ:

-1994թ. Ադրբեջանի Հանրապետությունն ու նրա բանակը լիովին պարտվել էին պատերազմում, և պաշտոնական Բաքուն խնդրում էր խաղաղություն պաշտոնական Ստեփանակերտից: Իհարկե, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, և ոչ ոք չգիտի՝ ինչ կլիներ, եթե մեր բանակը շարունակեր իր հաղթարշավը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ ավելի հստակ պատկերացնելու այն ժամանակ կայացրած որոշման տրամաբանությունը:

Նախ և առաջ, մենք նվաճողական նպատակներ չէինք հետապնդում: Այսինքն, հարցը տարածքների կամ սահմանների ընդլայնումը չէր, այլ երկիրն ու ժողովուրդը փրկել կործանումից և ոչնչացումից, ինչպես նաև հուսալի երաշխիքներ ստեղծել մեր անվտանգության պահպանման համար: Կարևոր էր նաև նոր զոհեր չունենալը: Բացի դրանից, մենք, ինչպես ցանկացած ողջամիտ ժողովուրդ, ուզում ենք ապրել խաղաղության մեջ, և հաշվի առնելով երկրի ստացած խոր վերքերը և լայնամասշտաբ ավերածությունները, խաղաղությունն ավելի գերադասելի էր, նամանավանդ որ դա եղել է արժանապատիվ խաղաղություն, ո րն ամրագրել ենք հաղթանակով:

Արցախը չճանաչված հանրապետություն է, բայց 1994-ի ստատուս-քվոն մինչ օրս պահպանվում է: Մի կողմից միջազգային հանրությունը ակնհայտ ճնշում չի գործադրում Արցախի վրա, մյուս կողմից`տարեցտարի ավելանում է Արցախ այցելող տարբեր երկների պատգամավորների և այլ պաշտոնյաների այցելությունը, մի շարք երկրների մարզեր, նահանգներ ճանաչում եմ Արցախի անկախությունը: Արդյո՞ք սա ինչ-որ ձևաչափով միջազգային ճանաչում չէ:

-Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է: Դա բնական է, որովհետև մենք վաստակել ենք այդ իրավունքը՝ առաջին հերթին կառուցելով նորմալ ժողովրդավարական պետություն, որը որևէ սպառնալիք չի ներկայացնում քաղաքակիրթ աշխարհին: Նման պետությունը վաղ թե ուշ ճանաչվելու է: Իհարկե, մենք պասիվ դիրք չենք որդեգրել և ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ Հայաստանի ու Սփյուռքի հետ միասին և արդեն իսկ ունենք շոշափելի ձեռքբերումներ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ կշարունակենÖ „ գրանցել լուրջ հաջողություններ նաև ապագայում:

Ադրբեջանը սպառնում է ոչ միայն Արցախի բնակչությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև` Հայաստանի Հանրապետության: Այս տեսքով Ադրբեջանը սպառնալիք չէ արդյո՞ք հայ ժողովրդի, հայկական պետականության համար, և ինչպե՞ս պետք է չեզոքացնել այդ սպառնալիքը:

-Ես կասեի՝ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, և տարբեր զարգացած երկրներ օրեցօր ավելի լավ են պատկերացնում այս ամենը: Պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ, ազգայնամոլական քաղաքականությունն ամենամեծ սպառնալիքն է նաև Ադրբեջանի ժողովրդի համար, որովհետև ատելության վրա հիմնված պետական գաղափարախոսությունը երբևիցե լավ բանի չի բերի:

Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա դրանք շատ պարզ են և հստակ. պետք է շարունակել զորացնել մեր բանակը, զարգացնել տնտեսությունը և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Դա է մեր հաղթանակների և հաջողությունների գրավականը:

Արցախը նույնականացված է հայ ժողովրդի հաղթանակի, ազգային հպարտության և վերջին հազարամյակում, թերևս, ամենամեծ հաղթանակի հետ: Այս հաղթանակը զարգացնելու ի՞նչ ուղիներ եք տեսնում, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը:

-Կարծում եմ՝ ես այդ հարցին արդեն պատասխանեցի. մեր հաջողությունների և հաղթանակների հիմքը հզոր պետությունն է, մարտունակ բանակը և հայրենասեր ու համախմբված հասարակությունը:

– Ադրբեջանի հետ դիմակայությունը շարունակվում է գրեթե բոլոր ոլորտներում` սկսած սահմանից, վերջացրած քարոզչական դաշտում: Ի՞նչ բացթողումներ կան այս պայքարում, որ հայկական կողմը պետք է արագորեն շտկի:

-Կարծում եմ, որ Ադրբեջանն արժանի հակահարված է ստանում բոլոր ոլորտներում՝ լինի դա սահմանին, թե քարոզչական դաշտում: Եվ ես չեմ համարում, որ Բաքուն հաջողված քաղաքականություն է վարում, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրների առաջ է կանգնում Ադրբեջանը իր իսկ վարած քաղաքականության պատճառով: Մեր տեսլականն արմատապես տարբերվում է և հիմնված չէ ատելության ու կաշառքի վրա, ինչը, անկասկած, առավելություն է և հնարավորություն է տալիս ավելի շոշափելի հաղթանակներ կերտելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում