Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամին չհաջողվեց պաշտպանել չեմպիոնի տիտղոսը: Ցավոք, հայազգի բռնցքամարտիկն առաջին երեք ռաունդներում լուրջ վնասվածք ստացավ, և բժիշկները թույլ չտվեցին նրան շարունակել մենամարտը:
Արթուրը մեկնաբանել է մենամարտն ու հույս հայտնել, որ առաջիկայում ռևանշի հնարավորություն կստանա:
«Աչքս այտուցվել էր, ինչի պատճառով մենամարտը դադարեցվեց: Բժիշկները այլևս չթույլատրեցին շարունակել այն: Ես չզրկեցի Շտիգլիցին ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունից: Հուսով եմ` նա նույն կերպ կվարվի: Չէ՞ որ մեր մրցակցության հաշիվը դեռևս 1:1 է»,- Fightnews-ը մեջբերում է հայազգի բռնցքամարտիկի խոսքերը:
Հուսանք, որ Արթուրը կապաքինվի և կվերադարձնի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։








































