Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ռուսաստանին դուր չի գա դեպի Իրան Հայաստանի կամուրջ լինելը. Ռիչարդ Կիրակոսյան. Al Jazeera

Իրանի հետ տարներ շարունակ կայուն հարաբերությունների խորացումից հետո Հայաստանը պատրաստ է օգտվել Իրանի վերջին արևմտյան ներգրավվածությունից։ Հայաստանի համար Իրանը մշտապես ներկայացել է որպես աշխարհագրական մեկուսացման կարևոր այլընտրանք։

Հենց մեկուսի լինելու այդ զգացումն էր, որ այդ երկու երկրներին մերձեցրել է՝ թեև որոշակիորեն պարադոքսալ կերպով։

Հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններով Հայաստանի հարավային հարևան Իրանը առաջարկել էր առևտրի և էներգակիրների ներկրումների համար էական երկրորդական ելք։ Հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը Վրաստանից՝ որպես առաջնային առևտրային ուղի, և վտանգավոր գերկախվածությունը Ռուսաստանից՝ որպես խոշոր առևտրային և անվտանգության հարցերով գործընկեր, այլընտրանքների և տարբերակների կարիքը միշտ հրամայական է եղել։

Սակայն Հայաստանի իրանական տարբերակը միշտ հղի է եղել դժվարությամբ։ Արևմուտքի համար Հայաստանի հաստատուն, բայց ծածուկ կապերն Իրանի հետ անտեսվել են։ Դրա դիմաց Հայաստանը զգույշ է եղել Իրանի նկատամամբ արևմտյան պատժամիջոցների սահմանները պահելու հարցում։ Եվ դա սահմանափակել է նաև առևտուրը։ Անցած տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 300 մլն դոլար, և Հայաստանում 2014-ին իրանական աղքատիկ ներդրումները կազմել են ընդամենը 100 հազար դոլար։ Այս մասին Al-Jazeera-ի կայքում գրում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Ռուսաստանի համար Իրանի հետ Հայաստանի կապերի կուրսը մանրամասնորեն ուսումնասիրված էր, քանի որ Մոսկվան ձգտում էր պահպանել Հայաստանի կախվածությունը ռուսական էներգիայից։ Դա առավել ակնհայտ տեսանելի է բնական գազի խողովակաշարի կառուցման հարցում Հայաստանին Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելու քայլում։ Գազատարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007-ի մարտին։

Մոսկվային հաջողվեց կրճատել գազատարի տրամագիծը՝ այնուհետև սահմանափակելով իրանական գազի արտահանումների ծավալը Հայաստան։ Իրականում, չնայած գազատարի ռազմավարական նշանակությանը, Մոսկվայի հաջող քայլը՝ ուղղված 1420 մմ-ից 700 մմ-ի տրամագծային կրճատմանը, ռուսական գազի համար ցանկացած մրցակցության ակնհայտ սահման պարտադրեց, և Հայաստանի կողմից գազի վերաարտահանումը դարձրեց անհնարին։

Էներգակիրների այլ մատակարարների դիմելու Հայաստանի իրավասության վրա Մոսկվայի սահմանափակումներն այժմ երևում են Հայաստանի գազի ներկրումների անհավասարությունից։ Հայաստանը մոտ 500 մլն խորանարդ մետր գազ է ստանում Իրանից, մինչդեռ Ռուսաստանից ներկրվում է 2 մլրդ խորանարդ մետր։ Իրանական գազատարի 1.1 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորութունը հանդես է գալիս որպես չօգտագործված ներուժի օրինակ։

Սակայն, կապված իրանական միջուկային գործարքի հետ, Հայաստանը այժմ դիտարկում է իրենց որպես «կամուրջ», կամ առնվազն հարթակ՝ Իրանին ներգրավելու համար։ Եվ դա աշխարհագրությունն է, այլ ոչ թե աշխարհաքաղաքականությունը, որն առավելապես դիտարկվում է որոշման հարցում, թե արդյոք Հայաստանը կարող է շահագործել իր դիրքը։

Մի քանի առավելություններ կան Հայաստանի համար՝ սկսած էժան, կրթված աշխատուժից մինչև տրանսպորտի ցածր սակագներ, որոնք կբխեն հուսալի ենթակառուցվածքային կապերից։

Թերևս առավել կարևոր է այն, որ Հայաստանը Իրանի սակավաթիվ մնայուն հարևաններից է՝ կայունության բարձր աստիճանով և սերտ ու համագործակցային հարաբերությունների տևականության ռեկորդով։

Բոլորովին վերջերս, երբ այս տարի մի քանի հայ պաշտոնյաներ բարձրաստիճան այցեր կատարեցին Իրան, ծրագրվեց Իրանի նախագահի կողմից այց Հայաստան, թարմացվեց հետաքրքրությունն առևտրի և տրանսպորտային կապերի ընդլայնման հարցում։ Երկրորդ զույգ գազատարի հնարավոր կառուցումը կրկին առաջ եկավ որպես ռազմավարական առաջնահերթություն։

Հայաստանը ցանկանում է ընդլայնել էլեկտրաէներգիայի ավելցուկի արտահանումն Իրան։ Տարիներ շարունակ, որպես տարածաշրջանում ատոմակայան ունեցող միակ երկիր, Հայաստանն էլեկտրականություն է վաճառել հարևան Վրաստանին և Իրանին։

Իրանը նույնպես շահագրգռված է, քանի որ էլեկտրահամակարգի ծրագրված ընդլայնումը նաև կկապի Իրանը վրացական էլեկտրացանցի հետ։ Դա վերջերս Իրանին դրդեց 117 մլն դոլարանոց նախագծում 91 մլն դոլարի ներդում կատարելու պարտավորություն ստանձնելու՝ որպես իր մասնաբաժին։

Այնուհանդերձ, Իրանի վերաներգրավման մեջ Հայաստանի առանցքային դերի հեռանկարը կախված է ավելի քիչ էնեգիայից և ավելի շատ այլ առևտրային հնարավորություններից։ Առավել հստակ, համաձայն դիվանագիտական աղբյուրներին, Հայաստանն առաջարկում է եզակի հնարավորություն Իրանի հետ արևմտյան տնտեսական համագործակցության համար, հատկապես ավիացիայի և ավտոպահեստամասերի ոլորտներում, ինչպես նաև բարձր դասի սպառողական ապրանքների, որոնց բոլորի վրա տարածվել են պատժամիջոցները։

Իրանական շուկան արդեն գրավել է մի քանի խոշոր արևմտյան ընկերությունների ուշադրությունը։

Հայաստանի համար այս անկապտելի հնարավորությունը տանում է վերջին բանակցությունները Իրանի հետ Հայաստանին կապող հավակնոտ երկաթուղային նախագծի։ Մեծ` մոտ 3 մլրդ դոլարի նախագիծը գրավել է նաև չինացի ներդրողների հետաքրքրությունը, ովքեր նպատակ ունեն հետագայում զարկ տալ երկաթուղային հաղորդակցությանը՝ չին-հայկական առևտրի ընդլայնման համար, որն անցած տարի արժեցել է 600 մլն դոլար։

Չնայած Հայաստան-Իրան առևտրի խորացաման ու զարգացման համար ակնհայտ ներուժին, աշխարհագրական առավելությունը կարող է գերազանցվել աշխարհաքաղաքական իրականության կողմից։ Եվ ի տարբերություն արևմտյան պատժամիջոցների կողմից պարտադրված հայ-իրանական կապերի սահմանափակումների՝ գալիք մարտահրավերը կարող է լինել Ռուսաստանը, որն ամենայն հավանականությամբ նոր սպառնալիք կտեսնի ռուսական էներգիայից և առևտից Հայաստանի կախվածության ցանկացած նվազումից։

Այս ամենը միայն մեծացնում է Հայաստանի համար ռիսկը՝ բաց թողնելու ևս մեկ ռազմավարական հնարավորություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում