Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս 1-ինը և նրա նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը, հանդիպել են Քասթել Գանդոլֆո մասնավոր նստավայրում: Նախատեսվում է, որ նրանք միասին կճաշեն: Այս ճաշը մամուլն ավանել է աննախադեպ, հաղորդում է BBC-ն:
Ֆրանցիսկոս 1-ինը Քասթել Գանդոլֆո է մեկնել ուղղաթիռով:
Ենթադրվում է, որ Ֆրանցիսկոս 1-ինը և Բենեդիկտոս 16-րդը կքննարկեն եկեղեցու ապագան:
Բենեդիկտոսն այդ դղյակում է ապրում փետրվարի վերջից, երբ լքեց իր պաշտոնը՝ վերջին 600 տարվա ընթացքում դառնալով Հռոմի առաջին պապը, ով լքեց Սուրբ գահը մինչ իր մահը:







































