Օդանավեր արտադրող Boeing ընկերությունը հայտարարել է աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին: Պատճառը ձեռնարկության Էվերեթ քաղաքի մասնաճյուղում աշխատուժի «ավելցուկն» է: Այս մասին հաղորդում է RBK TV-ն:
Սպասվում է, որ առաջին հերթին առանց աշխատանքի կմնան 800 մեխանիկներ: Մինչև 2013-ի վերջը նախատեսվում է Սիեթլի տարբեր մասնաճյուղերում, ընդհանուր առմամբ, կրճատել 2 հազար 300 աշխատատեղ: Աշխատավարձերից տնտեսած գումարը ընկերությունը կօգտագործի գործարաններում ինքնաթիռների ժամանակակից մոդելներ հավաքող նոր աշխատակիցներ վարձելու համար: Ընկերությունը նախատեսում է նաև յուրաքանչյուր ամիս 10 նոր ինքնաթիռ թողարկել:









































