Թբիլիսիում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
55 կգ քաշային կարգում ևս մեր մարզիկը մեկնարկեց հաղթանակով: Հարություն Հովհաննիսյանը գոտեմարտեց Գերմանիան ներկայացնող Ֆաբիան Շմիդտի դեմ և հաղթեց 3:1 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Հարությունի հակառակորդը կլինի ռուս ըմբիշ Բեքհան Մանկիը:








































