Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:









































