Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ա.Մելիքյան. «Չենք կարողանում ձեւավորել պատշաճ այլընտրանք Ադրբեջանին»

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի Միլի մեջլիսի ընտրությունները: Արման Մելիքյանը նշեց, որ Ադրբեջանի ընտրությունները պետք է անցնեին այնպես, ինչպես անցան: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արմատական ընդդիմությունը ներկայացված չէ խորհրդարանում: Փոխարենը ներկայացված են իշխանության շահերը սպասարկող վերլուծաբաններ, որոնք միջազգային ատյաններում կաջակցեն Ադրբեջանի իշխանություններին: Անդրադառնալով իշխանությունը ներկայացնող գործիչների եւ քաղաքագետների պնդումներին, թե Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ավելի ազատ ընտրություններ են անցկացվում, քան Ադրբեջանում, Արման Մելիքյանը նշեց, որ այդ համեմատությունն իրեն չի հետաքրքրում: «Դա պարզապես տհասության դրսեւորում է: Մենք պարզապես փորձում ենք առաջին տեղը զբաղեցնել մի շարքում, որը ոչ ժողովրդավարական է:Կեղծիքը կեղծիք է»,- ասաց Արման Մելիքյանը: ԼՂ նախկին արտգործնախարարը կարեւոր է համարում, որ մեր երկրում անցկացվեն իսկապես ազատ եւ արդար ընտրություններ, որոնք կբավարարեն հասարակության սպասելիքները: «Մենք, ըստ էության, տարբեր պետություններ ենք»,- ասաց նա: Արման Մելիքյանը կարծում է, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունները համապատասխանում են այդ երկրի ժողովրդի մեծամասնության աշխարհայացքին եւ սպասելիքներին : Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, մեր երկրում անցկացվող ընտրությունները չեն համապատասխանում մեր ժողովրդի սպասելիքներին, այդ իսկ պատճառով էլ հասարակությունը բեւեռացվեց եւ բաժան-բաժան եղավ: Արման Մելիքյանի կարծիքով, մեր հասարակությունը չի կարողանում ձեւավորել պատշաճ այլընտրանք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` 125 տեղանոց ադրբեջանական խորհրդարանում երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 72 պատգամավոր կունենա, իսկ արմատական ընդդիմությունը ներկայացնող երկու կուսակցությունների`Ժողովրդական ճակատի եւ «Մուսավաթի» նախընտրական դաշինքը հաջորդ գումարման խորհրդարանում ոչ մի պատգամավոր չի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում