Մեքսիկայի Կոնգրեսը հավանություն է տվել երկրի հեռուստահաղորդակցության կարևոր բարեփոխմանը, որը կարող է բացասաբար ազդել աշխարհի ամենահարուստ մարդու՝ Կառլոս Սլիմի կարողության վրա, հայտնում է BBC-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ մեքսիկացի միլիարդատիրոջ անձնական կարողությունը, որը նա վաստակել է շինարարության ու հեռուստահաղորդակցության ոլորտում, 2012թ. կազմել է 69 մլրդ դոլար:
Սլիմին պատկանող America Movil ընկերությունը վերահսկում է Մեքսիկայի շուրջ 70% բջջային ու 75% ֆիքսված կապը:
Սակայն նոր բարեփոխումը կտրուկ սահմանափակում է մենաշնորհը հեռուստահաղորդակցության ոլորտում, ինչպես նաև թույլ է տակիս, որ արտասահմանյան ընկերությունները ևս այդ բիզնեսին մասնակցեն:
Ընթացիկ շաբաթ Սլիմի ընկերության բաժնետոմսերը նյույորքյան բորսայում կորցրել են իրենց արժեքի շուրջ 13%-ը:









































