Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, Յակուտիայի «Ուդաչնինսկի» լեռնահարստացուցիչ կոմբինատում հայտնաբերվել է խոշոր ալմաստ, որի քաշը մոտ 136 կարատ է: Այս մասին հայտնել է Յակուտիայի արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը:
Ալմաստի չափն է 33×23 մմ, շատ հազվագյուտ գույնի է` դեղնավուն, անորոշ կառուցվածքի: Այն տեղ կզբաղեցնի Ռուսաստանի պետական պահուստում` «Գոխրանում»: Ալմաստի գինը դեռ որոշված չէ: