Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը սպասում «Ժառանգության» տապալմանը. մամուլ

ՀԱԿ հիմնադիր համագումարը մի քանի անգամ հետաձգվեց. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում, հետո տեղեկություններ տարածվեցին, որ այն կարող է տեղի ունենալ մարտի 29-ին, իսկ դրանից հետո նշանակվեց համագումարի նոր ամսաթիվ՝ ապրիլի 13-ը: Բայց այս դեպքում, որպես համագումարի անցկացման վայր, նշվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարահամերգային համալիրը: Ընդ որում, ոչ մի անգամ պաշտոնական որևէ բանական բացատրություն չի տրվել, թե ինչու է համագումարը հետաձգվում, գրում է «168 ժամը»:

Տեսակետ կար, որ հետաձգման պատճառը Երևանի խորհրդի ընտրություններն են. ՀԱԿ-ում ցանկանում են համագումարն անել Երևանի խորհրդի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո, որպեսզի համագումարի դահլիճը ներկայացնեն քարոզչական հոլովակներում, ցույց տալու համար, թե կողմնակիցների ինչպիսի հոծ բանակ ունի նորաստեղծ կուսակցությունը: Սա, իհարկե, մոտ է իրականությանը, և հնարավոր է, որ համագումարի հետաձգումը և անցկացումը կատարվում է քարոզարշավի համար: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանդրադառնա Երևանի խորհրդի ընտրություններին և դրա կադրերը կտեղադրվեն քարոզչական հոլովակներում:

Բայց դա համագումարի հետաձգման պատճառներից միայն մեկն է: Պարզվում է, որ կան նաև այլ պատճառներ: Նախ՝ ՀԱԿ-ի առաջին համագումարը որոշել են Կառավարության նիստերի դահլիճից տեղափոխել Մարզահամերգային համալիր՝ ցույց տալու համար, որ ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի միավորման արդյունքում նորաստեղծ կուսակցության կողմնակիցների քանակը կրկնապատկվել, եռապատկվել է: Եթե համագումարը տեղի ունենար կառավարության նիստերի դահլիճում, բոլորի մոտ հարց էր առաջանալու, թե ում էր պետք այդ միավորումը, առանց դրա էլ՝ ՀՀՇ-ն կարողանում էր այդ դահլիճը լցնել: Իսկ եթե ՀԱԿ-ին հաջողվի լցնել Մարզահամերգային համալիրի դահլիճը, ապա դրանով ի ցույց կդրվի նոր միավորման ուժը:

ՀՀՇ նախկին տարածքային կառույցներին խիստ հրահանգ է իջեցվել՝ կուսակցությունում անդամագրումներ սկսել, որպեսզի նոր անդամները մասնակցեն համագումարին և դահլիճ լցնեն: Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ում հասկացել են, որ մինչև մարտի 22-ն այդ խնդիրը լուծված չի լինի, և լրացուցիչ ժամանակ է պետք եղել, որպեսզի տարածքային կառույցները կարողանան հասնել պլանային թվին: Մի քանի տարածքային կառույցի ղեկավարներ բողոքել են, որ իրենք չեն կարողանում նոր անդամներ ընդգրկել կուսակցության շարքերը, դա պատճառաբանելով տեղական իշխանությունների կողմից իբրև թե գործադրվող ճնշումներով: Նրանք ասում են նաև, որ ՀԱԿ համակիրների բանակը բավական բազմամարդ է, սակայն նրանք չեն ուզում ինքնաբացահայտվել՝ իրենց հարվածի տակ չդնելու համար: Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ նույնիսկ հավելյալ ժամանակը չբավարարի այդ խնդիրը լուծելու համար, քանի որ նորագիրների մուտքը ՀԱԿ խիստ սահմանափակ է: Իսկ ամեն հարցով ԲՀԿ-ի աջակցությանը դիմելն այնքան էլ չի տեղավորվում բարեկրթության և դաստիարակվածության սահմաններում:

Հնարավոր է, որ կա համագումարը հետաձգելու մեկ այլ պատճառ ևս: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ում այդ պես էլ չեն կոդմնորոշվում ՍԴՀԿ ի հարցում: Այլ կերպ ասած ՀԱԿ-ում չգիտեն՝ ՍԴՀԿ-ն կմտնի՞ ՀԱԿ-ի մեջ, թե՞ ոչ: Այն ՍԴՀԿ-ն, որը մտնում էր ՀԱԿ դաշինքի մեջ, իրավաբանորեն գոյություն չունի, քանի որ պետռեգիստրում գրանցված ՍԴՀԿ-ի ատենապետը Գևորգ Պերկուպեկյանն է: Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետռեգիստրի, վիճարկելով նրա կողմից տրված պետական գրանցման օրինականությունը: Ենթադրվում էր, որ այդ հարցով դատական վերջին նիստը պետք է տեղի ունենար մարտի 14-ին: Եթե դատարանը մերժեր Լյուդմիլա Սարգսյանի հայցը, ապա նա կդադարեր լինել կուսակցության ղեկավար, կկորցներ դե յուրե ՍԴՀԿ-ն հետ բերելու որևէ հնարավորություն, և մնալով սոսկ անհատ՝ ստիպված կլիներ դառնալ ՀԱԿ անդամ: Բայց մարտի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 2-ը, ինչը նշանակում է, որ մինչև ապրիլի 2-ը Լյուդմիլա Սարգսյանը հույս ունի, որ դատարանն անվավեր կճանաչի պետռեգիստրի գրանցումը, ինչը կնշանակի, որ նա ՍԴՀԿ ատենապետն է: Իսկ պահանջել, որ գրեթե 130-ամյա պատմություն ունեցող կուսակցությունն ինքնալուծարվի և միանա նորաստեղծ կուսակցությանը, այնքան էլ արդարացի չի լինի:

Հնարավոր է, որ Լյուդմիլա Սարգսյանն այն հեղինակությունը չէ, որ հանուն նրա կարգավիճակի հստակեցման՝ ՀԱԿ-ը հետաձգեր իր համագումարի անցկացումը: Սակայն հարցը ոչ այնքան Լյուդմիլա Սարգսյանի անձի կարևորությունն է ու ՍԴՀԿ-ի ճակատագիրը, որքան Սարգսյանի Աժ պատգամավորի մանդատ ունենալու հանգամանքը: ՀԱԿ խմբակցությունն ունի 7 անդամ: Նրանցից երեքը՝ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, արդեն անդամագրվել են ՀԱԿ կուսակցությանը: Իսկ երեքը՝ Նիկոլ Փւսշինյանը, Հրանտ Բագրատյանը և Ստեփան Դեմիրճյանը, ոչ մի կերպ չեն կարող անդամակցել ՀԱԿ-ին: Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը նույնիսկ չեն էլ մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին:

Եթե Լյուդմիլա Սարգսյանը չի անդամակցում «ՀԱԿ» կուսակցությանը, ստացվում է, որ «ՀԱԿ» կուսակցությունը ՀԱԿ խմբակցությունում հայտնվում է փոքրամասնության մեջ, և ընդհակառակը, եթե Սարգսյանն անդամակցի ՀԱԿ կուսակցությանը, ապա 7 հոգանոց խմբակցությունում ՀԱԿ-ն ունենում է մեծամասնությունը:

Համագումարի հետաձգումը կարող է այս խնդիրը ևս չլուծել, քանի որ ապրիլի 2-ին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել է և ՍԴՀԿ կարգավիճակի հարցը կհետաձգվի ապրիլի 13-ից հետո: Ինչպես տեսնում եք՝ ՀԱԿ համագումարի հետաձգումն իրականում կարող է ծառայել միայն մի նպատակի, Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը: Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ մարզերից եկած ՀԱԿ անդամները որևէ կապ չունեն Երևանի ընտրությունների հետ: Այլ խնդիր է, եթե ՀԱԿ-ը համարձակություն ունենա հրապարակային միջոցառում կազմակերպել: ՀԱԿ-ում սպասում են «Ժառանգության» տապալմանը՝ հույս ունենալով, որ հրապարակը կողջունի իրենց վերադարձը: Սա կարող է տեղի ունենալ, եթե հրապարակում ինչ-որ մեկը մնացած լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում