ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Հորդանանին տրամադրել 200 մլն դոլար՝ կապված Սիրիայից փախստականների աճող հոսքի հետ՝ հաղորդում է BBC-ն:
Ամանում բանակցություններից հետո Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կմեծացնի թագավորությանը տրամադրվող հումանիտար օգնության ծավալը:
Հարևան Սիրիայից, որտեղ շարունակվում են մարտերը ապստամբների ու կառավարական ուժերի միջև, Հորդանան է գնացել ավելի քան 450 հազար փախստական:
Ավելի վաղ Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը հայտարարել էր, որ չի պատրաստվում փակել սիրիա-հորդանանյան սահմանը:










































