Կասպեր Սմարթը և Ռիհաննան լրջորեն անհանգստացած են՝ նրանց երկու կեսերը երեկոյան ինչ-որ տեղ են միասին անհետանում, իսկ համացանցում հայտնվում են նրանց համատեղ լուսանկարները: Բայց շատ շուտ է տագնապ հնչեցնել. եթե Ջենիֆեր Լոպեսն ու Քրիս Բրաունն ուշ են տուն վերադառնում, ապա այն պատճառով, որ հերթական հիթն են ստեղծում:
Նոր զուգերգի մասին խոսել է Ջեյ Լոն, ով Twitter-ում տեղադրել է ձայնագրման ստուդիայում արված իրենց լուսանկարը, որում Լոպեսը գրկախառնվում է Քրիսի և պրոդյուսեր Քորի Ռունիի հետ։






































