Արտասահմանյան սեքսոլոգները կազմել են ամենաբարկացնող փաստերի վարկանիշը, որոնք խանգարում են հետերոսեքսուալ զուգընկերներին լիովին վայելել սեռական հարաբերությունները: Վարկանիշը կազմվել է 18-60 տարեկան կանանց շրջանում կատարված ուսումնասիրության ընթացքում:
Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների՝ տղամարդկային ամենավատ թերությունն անկողնում էգոիզմն է: Այդպես է մտածում կանանց ավելի քան 1/3-ը:
Սեքսին խանգարող հանգամանքներից «արծաթը» ստանում է կնոջ G կետը հայտնաբերելու տղամարդկային համառությունը: Դրանում վստահ է հետազոտվող կանանց մոտ 30 %-ը:
Երրորդ հորիզոնականում սեքսի ժամանակ տղամարդու շեղվելն է. հեռախոսազանգին պատասխանել, զուգարան կամ խոհանոց գնալ, ֆուտբոլ դիտել և այլն: Սրանք խանգարող հանգամանքներ է ճանաչել հարցվածների 29 %-ը:









































