Այսօր՝ մարտի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ խճուղու Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes ML» մակնիշի՝ 33 TL 461 համարանիշի և «ՎԱԶ 21-09» մակնիշի՝ 19 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 12/15 խանութի պատին, այնուհետև գովազդային վահանակին, իսկ «ՎԱԶ 21-09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվակի մեջ:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղացիները:
Ժամանել են նաև ՀՀ Արատակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:










































