Կրասնոդարի «Կուբան»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր Երևան կժամանի և կմիանա ազգային հավաքականին, որը նախապատրաստվում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չեխիայի ընտրանու դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում կայացած «Դինամո»-ի դեմ հանդիպման ժամանակ և գտնվում էր Հոլանդիայում:
«Спорт-Экспресс»-ի տեղեկությունների համաձայն` բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արասի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, որքան թվացել էր նախնական հետազոտության ժամանակ: Կմասնակցի՞ արդյոք Օզբիլիսը Չեխիայի հավաքականի դեմ խաղում դեռևս հայտնի չէ:








































