Նյու Յորքում կայացած հատուկ միջոցառման շրջանակում կորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր մի քանի նոր հեռուստացույցներ, որոնց շնորհանդեսը նախատեսված էր 2013թ.՝ հաղորդում է CyberSecurity-ն:
Ի թիվս այլ մոդելների՝ կորեական ավտոարտադրողը ներկայացրել է հսկայական՝ 85-դյույմանոց Samsung UltraHD S9 հեռուստացույց, որն աշխատում է հեռուստատեսային 4K ձևաչափով:
Նորույթը քառակի անգամ առավել դետալացված է ցույց տալիս պատկերը, քան սովորական FullHD-ձևաչափով հեռուստացույցները: Սակայն հարկ է նշել, որ ֆանտաստիկ է նաև գինը՝ այն արժե 40 հազար դոլար:
Ինչպես հայտնել են ընկերությունից, UHD S9-ը ցույց է տալիս 3840х2160 կետայնությամբ պատկեր՝ սովորական HD-ի 1920х1080 պիքսելների դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ձևաչափով հեռուստացույցներ էին ցուցադրել Sony, Panasonic ու LG Electronics ընկերությունները:
Բացի բարձր հստակությունից՝ նոր հեռուստացույցը ունի Smart Interaction ինտերֆեյսային ֆունկցիա, որը թույլ է տալիս ճանաչել օգտատերերի խոսքն ու շարժումները հեռուստացույցը կառավարելիս:







































