BioMed Central առցանց հրատարակչի BMC Ecology ամսագիրը այսօր ներկայացրել է բնապահպանության լուսանկարչական մրցույթի հաղթողներին: Լուսանկարը պետք է լինի ոչ թե տեխնիկապես կատարյալ, այլ ցույց տա էկոլոգիական գործընթացները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Առաջին տեղում է Մորից Մուսչիքը՝ Շեֆելդի համալսարանից: Լուսանկարը պատկերում է «կանաչ կամուֆլյաժավոր» միջատին, որը փորձում է կանաչ թփերի վրա աննկատ մնալ թշնամուց:
Երկրորդ տեղում Բենջամին Բլոնդերն է՝ Արիզոնայի համալսարանից: Լուսանկարում պատկերված են գունային ներդաշնակությամբ դաշտային ծաղիկներ:








































