Սինգապուրում այս ամառ կբացվի զվարճանքների River Safari բացառիկ էկո-այգի՝ հայտնում է Travel.ru-ն:
Ներկայում այգում գործում է մի քանի գոտի, այդ թվում՝ այն, որտեղ բնակվում են երկու մեծ պանդաներ:
Այգում կցուցադրվեն 10 տարբեր էկոհամակարգեր: River Safari-ի այցելուները կկարողանան ավելի շատ իմանալ շրջակա միջավայրի մասին ու նավարկել հայտնի գետերով՝ Նեղոսով, Միսիսիպիով ու Ամազոնով:
Այգում կարելի է տեսնել ամբողջ աշխարհի կենդանիների՝ անակոնդա, ծովային կաթնասուններ: Կենդանիներին հնարավոր է դիտել ոչ միայն հողի վրա, այլև ջրի տակ:
Այգու հյուրերին առաջարկվելու են ռաֆթինգ, նավակով զբոսանքներ ու այլ ջրային զվարճանքներ:
River Safari-ի մակերերսը 12 հա է: Շինարարությունը ընթանում է արդեն 5 տարի: Ակնկալվում է, որ այգին տարեկան կունենա ավելի քան 800 հազար այցելու:










































