Saturday, 27 06 2026
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին

«Բարգավաճ Հայաստանում» վախենում են Սերժ Սարգսյանի մասին խոսել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցութան պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ոչ իշխանական ուժերը մասնակցության երկու տարբերակ են քննարկել՝ ընտրություններին մասնակցել դաշինքով և առանձին՝ այս դեպքում համագործակցելով Երևանի ավագանու կազմում:

Նա ավելացրեց, թե քննարկումների ընթացքում ընտրվել է երկրորդ տարբերակը: Վ. Օսկանյանը միաժամանակ նաև հայտարարեց, թե ԲՀԿ-ն պատրաստվում է այդ ընտրություններին հաղթել և լուծել երևանցիների կենցաղային խնդիրները, վերականգնել մայրաքաղաքի աղճատված դեմքը և վերացնել քաղաքապետարանում ու թաղապետարաններում գոյություն ունեցող բյուրոկրատական քաշքշուկը: Վ. Օսկանյանը նաև հայտարարեց, որ ինքը պատրաստ է Երևանի քաղաքապետ աշխատել:

Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քաղաքական ամբարտավանություն համարեց ՀՀԿ-ի այն հայտարարությունները, թե ԲՀԿ-ն ու մյուս ուժերը պայքարում են երկրորդ տեղի համար, և որ իրենք Երևանը չեն հանձնի: Երևանը որևէ քաղաքական ուժի կամ մի խումբ մարդկանց գրպանում չէ, որ նրանք որոշեն գրպանից հանել և տալ մեկ այլ ուժի… «Դրա պատասխանը տրվել է Գյումրիում, կտրվի նաև Երևանում: Կարող եք չկասկածել»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվել էր:

ԲՀԿ պատգամավորները չէին կարող չխոսել ավանդաբար իրենց սիրելի թեմայից՝ վարչապետի ու կառավարության փոփոխությունից: Այդ մասին նախ խոսեց Վ. Օսկանյանը՝ ասելով, թե մեր երկրի քաղաքացիների դժգոհության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը կերևա առաջիկայում նոր կառավարության ձևավորման դեպքում:

Հայտնի է, որ ԲՀԿ-ն աչք ունի վարչապետի պաշտոնի վրա, և այդ նպատակով ցանկանում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տա: Պարզապես ԲՀԿ-ն չի համարձակվում իր այդ պահանջը ուղղակիորեն հնչեցնել: Փոխարենը քննադատում է կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:

Ինչո՞ւ ԲՀԿ-ն, ինչպես Դաշնակցություն կուսակցությունը, նման անվստահություն չի հայտնում կառավարությանը: Ն. Զոհրաբյանի խոսքով՝ անիմաստ է, քանի որ դրա համար անհրաժեշտ 66 ձայները չեն կարողանա ապահովել: Այդ դեպքում Ս. Սարգսյանից ինչո՞ւ հրապարակավ չեն պահանջում Տ. Սարգսյանի հրաժարականը: Կամ՝ Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակի համար ինչո՞ւ չեն քննադատում նաև Ս. Սարգսյանին. չէ՞ որ մեր երկրում նախագահն է կայացնում գլոբալ որոշումները: Ն. Զոհրաբյանն այս հարցերին չպատասխանեց:

Ի դեպ, Վ. Օսկանյանին հարց ուղղվեց, թե ինչպես է գնահատում անցած նախագահական ընտրությունները, արդյոք Ս. Սարգսյանը լեգիտի՞մ նախագահ է: Վ. Օսկանյաը նույնպես չցանկացավ ուղղակի պատասխան տալ և ասաց, թե «չի ուզենա գնահատական տալ»: «Մի բան ակնհայտ է՝ ընտրություններն անցել են լուրջ, համատարած խախտումներով: Եվ իմ դիրքորոշումը նույնն է՝ անքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կարող ազատ, արդար ընտրություններ իրականացնել, նրանք մեղավոր են այդ հարցում: Այնքան ժամանակ, քանի դեռ կան խախտումներ, ժողովուրդն իրավունք ունի կասկածել խախտումների մեջ:

Այո, ես կասկածում եմ խախտումների մեջ, որովհետև դրանք եղել են: Եվ այդ խախտումների պատասխանատուն իշխանություններն են: Այսօր ժողովրդի մոտ կա հստակ ձևակերպում՝ փոփոխություն՝ և՛ անձերի, և՛ քաղաքականության: Իշխանությունները ականջալուր կլինե՞ն այդ պահանջին, թե՞ ոչ՝ այս պահին, դժբախտավար, ես դա չեմ տեսնում: Կառավարության կազմից շուտով կհամոզվենք դրանում»,- եզրափակեց Վ. Օսկանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում