Ջենիֆեր Էնիսթոնը տուժել է Էլմոր Լեոնարդի գրքի մոտիվներով նկարահանվող կրիմինալ կատակերգության նկարահանումների ժամանակ:
Դերասանուհին շատ է մոտեցել կռիվ պատկերող իր գործընկերներին ու պատահաբար այնպիսի ուժգնության հարված է ստացել, որ չի կարողացել ոտքի վրա մնալ:
Ինչպես նշում է National Enquirer-ը, այդ տեսարանում Էնիսթոնի հերոսուհին՝ միլիոնատիրոջ պատանդ վերցված կինը, թափահարում է դիզայներական պայուսակը՝ փորձելով տղամարդկանց ստիպել դադարեցնել վեճը (Ջոն Հուոքս ու Մոս Դեֆ): Սակայն կինը անհաջող դիրք է գրավել ու հարված է ստացել ծնոտին, ընկել է ու հայտնվել շոկի մեջ:
Դերասանուհին գիտակցության է եկել: Նա մեկ ժամից պատրաստ է շարունակել նկարահանումները:
Հուոքսն ու Դեֆը ներողություն են խնդրել, սակայն նա միայն ժպտացել է ու ասել, որ դա եղել է ոչ թե նրանց, այլ իր սխալը:








































