Լիբիայի Միսուրատա քաղաքում, որն արդեն մի քանի շաբաթ է գտնվում է ապստամբների ձեռքում, սակայն դաժան ռմբակոծության է ենթարկվում Քադաֆիի ուժերի կողմից, զոհվել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Քրիս Հոնդրոսը, որը հայտնի է Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում կատարած մի շարք աշխատանքների շնորհիվ, և բրիտանաց մեկ այլ ֆոտոլրագրող, «Վավերագրական կինո» անվանակարգում «Օսկարի» ներկայացված Թիմ Հեթերիգթոնը: Եվս երկու լրագրող վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բոլոր այս լրագրողները գտնվել են հենց առաջին գծում և ընկել են Քադաֆիի ուժերի կողմից սկսված հերթական ռմբակոծության տակ: Քրիս Հոնդրոսը զոհվել է գլխին ստացած բեկորային վնասվածքից: Լրագրողներից մեկին վիրահատել են, նրա վիճակը ծանր է: Մյուս վիրավորը ստացել է թեթև վնասվածքներ:









































