Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի գործով հերթական դատական գործընթացը կկայանա այսօր՝ մարտի 22-ին:
Մարտի 18-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացել է Ախալայայի և ևս յոթ մեղադրյալների առաջին դատական նիստը:
Դատարանը բավարարել է պաշտպանության միջնորդությունը և թույլ է տվել նկարահանել լսումները:
Դատարանը պաշտպանությանը ժամանակ է տվել մինչև մարտի 22-ը և գործընթացը նշանակել տեղի ժամանակով ժամը 12.00-ին: Դատավորի խոսքերով` դրանից հետո դատալսումները կանցկացվեն յուրաքանչյուր երկրորդ օրը:
Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան մեղադրվում է զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, անօրինական ազատազրկման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:




































