ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական և գնահատման կենտրոնը «որևէ մեկի դեմ ուղղված չէ»: Այս մասին նա ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ բրիֆինգի ժամանակ, գրում է TASS-ը:
Սթոլթենբերգն այդ կենտրոնի բացումը «Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության զարգացման շատ կարևոր քայլ» է անվանել: «Ցանկանում եմ հատուկ նշել, որ այդ կենտրոնը որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն կոչված է փոխազդել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է նա: Սթոլթենբերգի խոսքերով` «ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Վրաստանի` դաշինքին ինտեգրվելուն»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի ցերեկը Վրաստանում տեղի է ունեցել վերոնշյալ կենտրոնի բացումը:








































