Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր մասնակցել է վերակառուցումից հետո Բաքու-Ռուսաստան ավտոճանապարհի` 28-րդից մինչեւ 45-րդ կիլոմետր հատվածի բացմանը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարությունը: Վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2008 թվականին: Ավտոճանապարհի շահագործմամբ ավտոմեքենաները, հիմնականում բեռնատարները կարող են ազատորեն երթեւեկել Բաքվից մինչև ՌԴ պետական սահման եւ հակառակ ուղղությամբ: