FBI-ն ԱՄՆ-ում արվեստի գործեր վաճառողներին կոչ է անում նախազգուշական լրացուցիչ միջոցառումներ կիրառել Մերձավոր Արևելքից հին քանդակներ գնելիս: Այս մասին հաղորդում է The Washington Times-ը:
Նման միջոցներն անհրաժեշտ են, քանի որ տվյալներ կան այն մասին, որ կոլեկցիոներներին արվեստի անգին իրեր են վաճառում, որոնք Իրաքում և Սիրիայում գողացել են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Նշվում է, որ դրանց վաճառքից ստացված միջոցները ԴԱԻՇ-ն օգտագործում է իր գործունեությունը ֆինանսավորելու համար: FBI-ն ընդգծում է, որ անհանգստությունն աճում է՝ կապված այն բանի հետ, որ հին մշակույթի ավելի շատ առարկաներ են վաճառվում արևմտյան շուկաներում:









































