Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բայրամփաշա շրջանում գտնվող կենտրոնական ավտոկայարանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Փոխհրաձգության պատճառն անհայտ է։ Հայտնի է, որ միմյանց ուղղությամբ են կրակել երկու տարբեր խմբեր, որոնք սկզբում վիճել են ինչ-որ բանի շուրջ, ապա հնչել են կրակոցներ։
Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 3 մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպից հետո դեպքի վայրում հայտնվել են ոստիկանության աշխատակիցները։ Տարվում է հետաքննություն։










































