Microsoft կորպորացիան պատրաստվում է ներկայացնել իր նոր առաջադեմ Lumia սմարթֆոնները 2015-ի հոկտեմբերին կայանալիք միջոցառմանը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Սպասվում է, որ Microsoft-ը նոր մոդելները կանվանի Lumia 950 «Talkman» (5.2 դյումանոց էկրանով և սև կորպուսով) և Lumia 950 XL «Cityman»-ը (5.7 դյույմանոց, կապույտ կորպուսով)։
Ավագ մոդելը կունենա 20-մեգապիքսելանոց PureView առջևի տեսախցիկ՝ եռակի LED բռնկումով։ Cityman-ը նույնպես կունենա Surface Pen։ Երկու մոդելները կզինվեն USB Type-C-ով և անլար լիցքավորման Qi հնարավորությամբ։
![]()
![]()
![]()








































