ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան, դարձել է ոճի նոր ծագող պատկերակ՝ գրում է The New York Post-ը։ Պարբերականը հրապարակում է նվիրել 17-ամյա աղջկա արտաքինին և զգեստապահարանին։ Լրագրողների կողմից հարցված ոլորտի փորձագետները Մալիային անվանել են «ազդեցիկ նորաձևության գործակալ», «էլեգանտ», «ապագա it-girl»։
Պարբերականը նշում է, որ Մալիայի ոճը ձևավորվել է մոր ազդեցության ներքո։ Միշել Օբաման սիրում է վառ գույների հագուստ՝ խիզախ պատկերներով և ԱՄՆ-ում ոճի մոդել է։ Պարբերականը, սակայն, նշում է, որ Մալիան սկսել է ավելի երիտասարդական հագնվել այն բանից հետո, երբ նա 2015-ի ամռանը նյույորքցի աղջիկների կյանքի մասին Girls սերիալի նկարահանումներին մասնակցել է որպես օգնական։
Իր հերթին, Harper’s Bazaar-ն իր հրապարակումներից մեկում նշել է նրա բարձր հասակը (մոտ 180 սմ) և գրավիչ արտաքինը։



















































