arevelk.am–ը հղում անելով՝ www.missarab.org-ին ներկայացրել է ԱՄՆ-ում արաբների մասնակցությամբ ավանդաբար անցկացվող «Միսս Արաբ» մրցույթի այս տարվա հաղթող Ֆաբիոլա ալ-Իբրահիմի կենսագրությունը, ով ծնվելով ԱՄՆ-ում և 10 տարեկանում կորցնելով հորը` մոր հետ տեղափոխվել է ծնողների հայրենիք:
Պատմելով իր նախասիրությունների մասին` 23-ամյա գեղեցկուհին ասել է, որ Սիրիայում տասը տարեկանում սկսել է սովորել գրել և կարդալ արաբերեն, իսկ իրենց հայ հարևաններից սովորել է նաև հայերեն: Ֆաբիոլան ասել է, որ սիրում է հայ մշակույթը, ուտելիքները և հայերին: Նա պատրաստվում է կատարելագործել բժշկի իր ուսումը և հիմնել սեփական ընկերությունը:









































