Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բաքվում զանգվածաբար սկսել են փակվել թանկարժեք հագուստի խանութները։ Այդ մասին հայտնել է լրատվամիջոցի թղթակիցը։
Ավելի վաղ նույն լրատվամիջոցը հայտնել էր, որ Բաքվի կենտրոնում փակվում են մեծ քանակությամբ հագուստի խանութներ, ինչի պատճառով էլ դրանցում հայտարարվել է լիկվիդացիոն վաճառք։
Այժմ գործը հասել է բրենդային խանութներին։ Արդեն իսկ փակվել են թանկարժեք հագուստի մի շարք խանութներ։









































