Մարտի 21-ին Դամասկոսի կենտրոնի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը: Վիրավորվել է 84 մարդ:
Նշվում է, որ զոհվածների թվում է ոչ միայն բարձրաստիճան հոգևորական Մուհամմադ Ալ-Բուտին (համարվում է Ասադի կողմնակիցը), որի մասին հաղորդվել է ավելի վաղ, այլև նրա թոռը:
Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը դատապարտում են տեղի ունեցած ահաբեկչությունը և այն համարում «հանցագործություն»: Բացի այդ, Ալ-Խատիբը նշել է, որ պայթյունի կազմակերպման հետևում կարող է կանգնած լինել սիրիական կառավարությունը: Ընդդիմադիրը նշել է, որ ինքն ու իր զինակիցները անընդունելի են համարում հակառակորդների դեմ պայքարում սպանությունները:








































