Անգլիական «Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է, որ թիմի պաշտպան Ջոն Սթոունսի տրանսֆերը չի վաճառվում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստն ակումբին խնդրել էր վաճառել իր տրանսֆերը:
«Ֆուտբոլում կան բաներ, որոնք անհնար է գնել: Ջոնը կարևոր է մեզ համար: Նրա տրանսֆերը չի վաճառվում»,- հայտարարել է Մարտինեսը:
Հիշեցնենք, որ Սթոունսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Չելսի»-ն:








































