Thursday, 18 06 2026
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել

Սաակաշվիլին Իվանիշվիլուն մեղադրել է Բաթումում «Ալի և Նինո» շարժական քանդակը ոչնչացնելու համար

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի երրորդ նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Վրացական երազանք» իշխող դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն մեղադրել է Բաթումում գտնվող «Ալի և Նինո» շարժական քանդակը ոչնչացնելու համար։

Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր Բաթումում ռուսաստանյան օլիգարխ Իվանիշվիլու հրահանգով ավերվել է «Ալի և Նինո» շարժական արձանը»։ Բաթումի այդ հանրահայտ քանդակը վնասվել է օգոստոսի 26-ին ապամոնտաժելու ժամանակ։

Բաթումի քաղաքային իշխանությունները որոշել են քանդակը տեղափոխել մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, սակայն ապամոնտաժման ժամանակ ճոպանը կտրվել է, և արձաններից մեկը վնասվել է։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ վնասը վերականգնելի է։

Քանդակը Բաթումի բուլվարում տեղադրվել է 2011 թվականի ամռանը՝ Սաակաշվիլու նախագահության ժամանակ։ Տղամարդու և կնոջ երկու վիթխարի ֆիգուրները՝ Ալին և Նինոն, որոնք տարբեր ազգությունների ու տարբեր հավատքի կրողներ են, սիրում են միմյանց։

Յուրաքանչյուր երեկո 7-մետրանոց արձանները շարժվում են միմյանց ընդառաջ՝ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ փոխելով իրենց դիրքը, մինչև որ հանդիպեն միմյանց և դառնան մեկ ամբողջություն։ Դրանից հետո սկսվում է հակառակ գործընթացը, իսկ հետո ամեն ինչ սկսվում է նորից։

Այժմ հաղորդվում է, որ քանդակն իր նոր վայրում կտեղադրվի սեպտեմբերի 5-ին։ Վրացի քանդակագործին քանդակի ստեղծման հարցում ոգեշնչել է Կուրբան Սաիդի գիրքը, որում պատմվում է ադրբեջանցի պատանու ու վրացի աղջկա սիրո մասին։

али и нино

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում