Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Հաճախակի կուռքեր փոխող նորաթուխ պառլամենտականը թող ոտքերն իր վերմակի չափով մեկնի. Շարմազանովը՝ Ուրիխանյանին (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը վարել է կուսակցության նախագահ ՍերԺ Սարգսյանը. քննարկվել են ներքաղաքական զարգացումները, նաև՝ Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր. «Շատ իրատեսական և սպասված եմ համարում այն փաստը, որ ընդդիմադիր ուժերը չհամախմբվեցին, որովհետև Երևանի ավագանու ընտրություններում կլինի պայքար ոչ այնքան առաջին տեղի, որքան երկրորդ տեղի համար՝ հակաիշխանական դաշտում: Եթե հիշում եք նախագահական ընտրություններից առաջ իրեն քաղաքական այլընտրանք հռչակած ուժը խորը քաղաքական քնի մեջ էր, արթնանալու փորձեր կատարեց և հայտարարեց, որ իրենց առանցքի շուրջ պետք է միավորվեն, իսկ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ ինքն է ժողովրդի թեկնածուն։ Այդ իմաստով, ես կարծում եմ, հակաիշխանական դաշտում լուրջ պայքար է ընթանալու:

Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր ցուցակներին, քաղաքական թիմերին, ովքեր հայտ են ներկայացրել ԿԸՀ՝ մասնակցելու մայիսյան ընտրություններին։Մենք գտնում ենք որ համախմբված աշխատանքի դեպքում մենք ունենք բոլոր շանսերը առաջինը լինելու համար»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե վարչապետը պետք է գնա ոստիկանության մոտակա բաժին և ցուցմունք տա։ «Ես ինչքան տեղյակ եմ, մեր կուսակցության ներկայացուցիչները պատասխան տվել են պլինտուսից ցածր մակարդակ ունեցող այդ ասածին, որը կոռեկտ չէ, և կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է վերմակը իր մարմնով մեկ մեկնի: Չափի սահմանը գեղեցկացնում է մարդուն։ Հաճախակի կուռքեր փոխող նորաթուխ պառլամենտականին կխնդրեի և կհորդորեի, որ ընտրությունները անցնելու են, բայց մարդ պետք է այնպես անի, որ չամաչի։ Իսկ եթե գողեր ու ավազակներ է փնտրում, ապա դրանց թող իր շրջապատում նայի՝ ավելի ցայտուն կերևա»,- ասաց Է. Շարմազանովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում