Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեն տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այս մասին այսօր Էդինբուրգում հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Ալեքս Սելմոնդը:
Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ շոտլանդացիների մեծ մասը կողմնակից է, որ Շոտլանդիան պահպանվի մեկ միասնական պետության կազմում: Սակայն ազգայնականների առաջնորդները կարծում են, որ իրենց կհաջողվի փոխել ընտրողների տրամադրություններն ու ակտիվ քարոզարշավի շնորհիվ հանրաքվեում մեծամասնություն կազմել։
Հայտարարելով խորհրդարանում հանրաքվեի անցկացման մասին՝ Սելմոնդը հայտարարել է, որ միակ ճշմարիտ ուղին Շոտլանդիայի անկախության հարցին դրական պատասխան տալն է:










































