Գրեթե երկու հարյուր մյանմարցիներ՝ բուդդա հոգևորականների գլխավորությամբ, մուսուլմաններին պատկանող երեք առևտրի կետեր են ավերել, որից հետո հրկիզել են Մեյտիլա քաղաքում գտվող երեք մզկիթները: Այս մասին տեղեկացնում են Հարավարևելյան Ասիայի ԶԼՄ-ները:
Մյանմարի ոստիկանության տվյալներով՝ ոսկեղենի խանութում ապրանքի գնի շուրջ ծագած վեճի պատճառով առաջացած անկարգությունների արդյունքում, որը տեղի է ունեցել մուսուլման առևտրականների և բուդդա գնորդների միջև, առնվազն երկու մարդ է զոհվել: Նրանք մզկիթներից մեկում մահացու այրվածքներ են ստացել:
Որոշ հրատարակչություններ տեղեկացրել են ավելի քան տասը զոհվածների մասին, սակայն այս տեղեկատվությունը չի հաստատվել: Ոստիկանության տվյալներով՝ զոհվածներից մեկը բուդդա հոգևորական է:
Վերջիններս հաճախ են Մյանմարում ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևորական ուղղվածության փողոցային ակցիաների, միտինգների և անկարգությունների մասնակից դառնում: 2011 թ. Մյանմարում քաղաքացիական կառավարության իշխանության գալու հետ մեկտեղ երկրում բազմաթիվ անգամներ բախումներ են տեղի ունեցել մուսուլմանական և բուդդայական համայնքների միջև:









































