Կիպրոսում ֆինանսական խնդիրներն, ինչպես երբևէ, վկայում են համակարգային ինստիտուտների ու եվրոյի տիրույթում ֆինանսական խնդիրների լուծման մեխանիզմների բացակայության մասին: Ինչպես հայտնում է RBK-ն, այս մասին ասվում է միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալության մեկնաբանության մեջ:
Ըստ փորձագետների՝ ներկայում եվրոգոտին ստիպված է առաջարկել ճգնաժամի այս կամ այն «օջախում» ծագող խնդիրների իրավիճակային լուծումներ, սակայն ընդհանուր համակարգային մոտեցում այդպես էլ չի դիտվում:
Fitch-ի մասնագետների կարծիքով՝ եվրոգոտու երկրների ֆինանսական քաղաքականությունը չի ցուցաբերում զարգացման հստակ վեկտոր ու չի օգնում հստակություն մտցնել ստեղծված իրավիճակում:
Հերթական իրավիճակային որոշումը, որն ուղղված է կոնկրետ խնդրի լուծմանը, հանգեցնում է ֆինանսական անորոշության և շուկայի մասնակիցների ու ֆինանսական կայունության հանդեպ վստահության խաթարմանը:









































